Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսովի անվան համալսարանում բուհի միավորման թեմայով այսօր գիտխորհրդի նիստ է հրավիրվել

Բրյուսովի անվան համալսարանում բուհի միավորման թեմայով այսօր գիտխորհրդի նիստ է հրավիրվել
Գիտություն
12:32, 14 октябрь 2022
Այսօր՝ ժամը 15.00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (հասցե՝ Թումանյան փ., ԲՊՀ 2-րդ մասնաշենք, մուտքը՝ Թումանյան փողոցից, 3-րդ հարկ, Կարմիր դահլիճ) տեղի կունենա Գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերելու է բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը: Այս մասին civic.am-ը տեղեկացավ համալսարանի ֆեյսբուքյան էջից։ 

Համալսարանի կողմից գիտական խորհրդի նիստին հրավիրված են մասնակցելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պրն Վ. Դումանյանը և ՀՀ փոխվարչապետ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նախագահ պրն Հ. Մաթևոսյանը: