Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արվեստների և սպայական ավագ դպրոցներ են ստեղծվելու. վարչապետ

«Խնդիր ենք դնում արվեստների և սպայական ավագ դպրոցներ ստեղծելու վերաբերյալ»,- այսօր՝ հունվարի 12-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա ԿԳՄՍ նախարարին հանձնարարեց նախապատրաստել այդ երկու հատուկ ավագ դպրոցների ծրագրերը. «Սպայական ավագ դպրոցի պարագայում պետք է շատ սերտ համագործակցություն լինի ՊՆ-ի, ԱԱԾ-ի, ՆԳՆ-ի հետ»:

Վարչապետը Քաղաքաշինության կոմիտեին հանձնարարեց սկսել նախագծման աշխատանքները, իսկ աշխատակազմի ղեկավարին էլ՝ տեղորոշել, թե որտեղ են ստեղծվելու այդ դպրոցները. «Բացառում եմ որևէ գոյություն ունեցող շենքում այդ ուսումնական հաստատությունների տեղակայումը, շենքը պետք է ստեղծել լրիվ զրոյից»: