Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը

Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհրդի կազմը
Գիտություն
11:54, 14 март 2023
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մարտի 9-ի N 115-Ա հրամանով՝ հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդը, որը կազմված է 3 անդամներից՝

1) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան.
2) Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան
3) Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան: