Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու մասին

Ժաննա Անդրեասյանը՝ ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու մասին
Գիտություն
13:47, 24 март 2023
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր՝ մարտի 24-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ-ում ռուսական դպրոցների ստեղծման հարցին։ Նա նշեց, որ պետք չէ մոռանալ, որ ՀՀ-ն ունի մեկ պետական լեզու և դա հայերենն է։

Նախարարի խոսքով՝ պետք է կառուցվի դրա կոնցեպտը, ձևավորվի աշխատանքային խումբ, որը կքննարկի այդ հարցը․ «Աշխատանքային խումբը ստեղծվել է։ Մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպիսի համատեղ նախագծի մասին կարող է խոսք լինել։ Ասել եմ, որ մենք ունենք համատեղ ծրագրի լավ օրինակ, դա հայ-չինական դպրոցն է։ Ենթակառուցվածքների մասով Չինաստանի կառավարությունը մեծ ներդրում է արել։ Բացի այդ, համատեղ աշխատանք է արվել բովանդակության մասով։ Այդ դպրոցնում չինարենի, Չինաստանի պատմության ուսուցում, բացի այդ՝ Չինաստանից մասնագետներ են գործուղվում, ֆինանսական հավելյալ միջոցներ են ներդրվում։ Ռուսական կողմին ներկայացրել ենք սա»։

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով ՌԴ-ից ՀՀ քաղաքացիների մեծ հոսքը, քննարկվել է նաև միայն նրանց համար կրթություն ստանալու խնդրի լուծման տարբերակը։ Անդրեասյանը նշեց, որ հիմա էլ քննարկումներ են ընթանում, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեն։