Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միասնական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 8-ին

Միասնական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 8-ին
Գիտություն
15:03, 13 май 2021
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանը՝ 2021 թվականի միասնական քննության օրերը հաստատելու մասին:

Ըստ այդմ՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունը հունիսի 8-ին է:

Օտար լեզուները՝ հունիսի 11-ին, հայոց լեզու և հայ գրականությունը՝ հունիսի 15-ին, մաթեմատիկան՝ հունիսի 18-ին, հայոց պատմությունն ու ֆիզիկան՝ հունիսի 22-ին և քիմիան ու ռուսաց լեզուն՝ հունիսի 25-ին: