Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բոլոր դպրոցները հավասարաչափ գրավչություն պիտի ունենան,որպեսզի մարդիկ «պրիստիժային» դպրոցների մտայնությունից կարողանան դուրս գալ»․ Արտակ Պողոսյան

«Բոլոր դպրոցները հավասարաչափ գրավչություն պիտի ունենան,որպեսզի մարդիկ «պրիստիժային» դպրոցների մտայնությունից կարողանան դուրս գալ»․ Արտակ Պողոսյան
Գիտություն
14:42, 24 май 2021
Վերլուծությունը ցույց է տալիս, որ Երևան քաղաքում կա գերծանրաբեռնված դպրոցների բեռնաթափում, և այն դպրոցները, որոնք թերբեռնված են, սկսել են բեռնվել երեխաներով, քանի որ, բնականաբար, եթե իրավունք չես տալիս դպրոցներին լիցենզիայից ավել երեխաներ ընդունել, ծնողները սկսում են մտածել իրենց երեխաներին այլ դպրոցներ տանել։ Այս մասին, այսօր ասաց կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում մեկնարկած ասուլիսում՝ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության գործընթացի մասին ներկայացնելիս, որն իրականցվում է stugum.emis.am կայքում՝ էլեկտրոնային հայտագրմամբ։

«Սա մտածելակերպի փոփոխություն է, երբ ծնողը կնայի նպատակահարմարությանը՝ երեխային տանել, օրինակ, իրեն մոտ դպրոցը, ոչ թե, այսպես կոչված,  «պրիստիժային» դպրոց», - ասաց պարոն Պողոսյանը։

Նրա խոսքով՝ նախարարությունում այս ծրագիրը ներդնելուց հետո քննարկվում է մնացած դպրոցների որակի ապահովման հարցը, որպեսզի բոլոր դպրոցնրեը դառնան գրավիչ ու չլինեն դպրոցներ, որոնք ավելի գրավիչ են․ «Պետական քաղաքականության առումով՝ նախարարությունը զբաղվում է այդ ուղղությամբ, որ բոլոր դպրոցները լինեն հավասարապես գրավիչ, մեր ծնողների համար»։ 

Ըստ պարոն Պողոսյանի, վերլուծությունը ցույց է տալիս, որ, օրինակ, Երևանում  իրար մոտ 2 դպրոց կա, որոնք իրարից հեռու են ընդամենը 500 մետր կամ ավելի քիչ, սակայն, մեկ դպրոցում ծանրաբեռնվածությունը, նույնիսկ դիմումների, շատ ավելի մեծ է, իսկ հարակից դպրոցում՝ 500 մետր հեռավորության վրա, նույնիսկ մինչև ուսումնական տարեվերջ, լիցիենզիայով սահմանված տեղերին համապատասխան քանակի աշակերտ չի լրացվում։

Նրա խոսքով՝ նախարարությունը պետք է ապահովի, որ բոլոր դպրոցները հավասարաչափ գրավչություն ունենան և բոլոր դպրոցները աշակերտներին տրամադրեն որակյալ կրթություն, որպեսզի, այսպես կոչված, «պրիստիժային» դպրոցների մտայնությունից կարողնան դուրս գալ։

«Գուցե, այս համակարգը շատ կտրուկ քայլ է՝ սրան հասնելու համար, բայց, եթե դա չարվի, մենք ընկնում ենք շրջանաձև պտույտի մեջ, չենք հասկանում, որը սկզբից, որը հետո։ Ու որոշվեց, որ հենց դպրոց ընդունելությունից է պետք սկսել․ երբ դու, ի սկզբանե, հնարավորություն չես տալիս, որ կոռուպցիա լինի, և, բնականաբար, միաժամանակ, սկսում ես մտածել մյուս առաջնահերթություններն ու խնդիրները լուծելու մասին», - նշեց պարոն Պողոսյանը։