Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բողոքներ եմ ստացել, որ շատ շրջանավարտներ բաց են թողել համալսարաններ դիմելու այս տարվա ժամկետը. ինչպե՞ս կարելի է խնդիրը լուծել. Արման Եղոյան

«Միասնական քննությունները տեղի են ունենում այն ժամանակաընթացքում, երբ զորակոչը չի ավարտվել»,- այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ նիստում պարզաբանեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի այն հարցի, թե կան դեպքեր, երբ տղա դիմորդները չեն կարողանում ընդունելության քննությունները հանձնել, քանի որ զորակոչն ավելի վաղ է լինում, քան ընդունելության քննություններն են:

Պատգամավոր երկրորդ հարցն առնչվում էր իրեն հասցեագրված բողոքներին, ըստ որի՝ շատ շրջանավարտներ բաց են թողել համալսարաններ դիմելու այս տարվա ժամկետը ինչ-ինչ պատճառներով. «Ինչ-որ կոդեր պետք է ստանային դպրոցներից, ոմանք ստացել են, ոմանք՝ ոչ:

Հնարավո՞ր է այս տարվա իրավիճակը լուծել, եթե երևույթը կրում է մասսայական բնույթ»:

Ի պատասխան ԿԳՄՍ նախարարն ասաց, որ մեր դասական խնդիրն է ամեն ինչ թողնել վերջին պահին: Նրա խոսքով՝ հայտագրման համար բավականին շատ ժամանակ է տրվել. «Իսկ եթե տեխնիկական խնդրի նույնիսկ կասկած է եղել, այդ բոլոր խնդիրները լուծվել են հօգուտ դիմորդի»:
 
Մանրամասն՝ տեսանյութում