Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակադեմիական քաղաքի հետ կապված ի՞նչ զարգացումներ ունենք. հարց՝ ԿԳՄՍ նախարարին

«Ապրիլի վերջին գերմանացի ճարտարապետները այցելեցին այն տարածքները, որտեղ պլանավորում ենք կառուցել Ակադեմիական քաղաքը: Նախնական ուսումնասիրությունների արդյունքների վրա ստացել ենք նրանց առաջարկը, թե ինչ ժամկետներում կարող են մշակել գլխավոր հատակագիծը: Մենք գնում ենք փուլային ճանապարհով, և առաջին փուլում առաջնահերթ ենք համարել արվեստների կլաստերի կառուցման աշխատանքները: Այս պահին բանակցում ենք այդ առաջարկի շուրջ»,- այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան ՔՊ պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցի ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ զուգահեռաբար ձևավորվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որն արդեն գրանցվել է. «Այս երկու օրերին կձևավորվի նաև հոգաբարձուների խորհուրդը»:

Ինչպես նշեց Ժաննա Անդրեասյանը, այստեղ ներգրավված է լինելու նաև Ճարտարապետաշինարարական համալսարանը:

Ինչ վերաբերում է նախագծի արժեքին, նախարարը նշեց, որ այս պահին հստակություն կա առաջին փուլի աշխատանքների արժեքի մասին. «Հետագա աշխատանքների արժեքը կախված կլինի առաջին փուլի արդյունքներից»:
 
Մանրամասն՝ տեսանյութում