Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի բոլոր ներկայացուցիչները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի բոլոր ներկայացուցիչները հաղթանակով մեկնարկեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Սպորտ
21:33, 12 июль 2021

Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակներով եմ մեկնարկել շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սոչի քաղաքում մեկնարկած աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկում հաղթանակներ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Շանթ Սարգսյանը: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը պայքարի մեջ կմտնեն երկրորդ փուլից: Կանանց պայքարում սևերով առավելության հասավ մրցակցի նկատմամբ նաև Էլինա Դանիելյանը:


Ռեկորդային թվով հայ շախմատիստներ Հայաստանն այս տարի ներկայացնում են աշխարհի գավաթի խաղարկությունում: Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Նշենք, որ այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվն առավելագույնը եղել 


Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին: