Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արարատը» Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում է

«Արարատը» Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում է
Սպորտ
22:22, 15 июль 2021
Երևանի «Արարատը» նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի ուղեգիր: Գյումրու Քաղաքային մարզադաշտում, մրցաշարի որակավորման առաջին փուլի «Արարատ»-«Ֆեհերվար» պատասխան հանդիպմանը, Հայաստանի գավաթակիրը հաղթել է 2:0 հաշվով և անցել հաջորդ փուլ:

Գոլերով աչքի են ընկել Դմիտրիե Պոբուլիչն ու Յակուբա Սիլուեն: Թիմերի նախորդ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Երևանյան ակումբի հաջորդ մրցակիցը կլինի էստոնական «Պայդե» և լեհական «Շլյոնսկ» զույգի հաղթողը: