Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն

Արթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն
Սպորտ
22:03, 24 февраль 2021
Երևանում այսօր մեկնարկել է սպորտային մարմնամարզության ՀՀ մեծահասակների առաջնությունը. գրում է armsport-ը:

Բազմամարտում հայտնի են դարձել լավագույն եռյակները. կանայք` Աննա Գրիգորյան /48,8/ , Ինեսա Ջաղինյան /46,5 /, Մանե Պողոսյան /44,0/:

Տղամարդկանց բազմամարտի  մրցանակակիրներն են Արթուր Դավթյանը /83,271/, Գագիկ Խաչիկյանը /78,604/, Արմեն Պետրոսյանը /75,6/:

Առաջնության հանդիսավոր բացմանը ներկա են եղել Օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը և Լևոն Ջուլֆալակյանը, Աշխարհի և Եվրոպաի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի գլխավոր մասնագետ Արա Բաղրամյանը, առաջատար մասնագետ Արշալույս Գասպարյանը, ԿԳՄՍ նախարարության սպորտի և քաղաքականության վարչության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, գլխավոր մասնագետ, ՀՄՖ փոխնախագահ Շուշանիկ Հարութունյանը: