Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օլիմպիական խաղեր. Կարեն Խաչանովը դուրս մնաց թենիսի զուգախաղերից

Օլիմպիական խաղեր. Կարեն Խաչանովը դուրս մնաց թենիսի զուգախաղերից
Սպորտ
20:25, 24 июль 2021
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարոն Խաչանովը դուրս մնաց օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի զուգախաղերից:

Այսօր կայացած առաջին փուլի խաղում նա և Անդրեյ Ռուբլևը 1:2 հաշվով պարտվեցին Ռաջիվ Ռամ-Ֆրենսիս Տիաֆո ամերիկյան զույգին` 7:6, 6:7, 10:12: հանդիպումը տևել է 2 ժամ 7 րոպե:

Կարեն Խաչանովը վաղն արդեն պայքարի մեջ կմտնի մենախաղերում: Նրա առաջին մրցակիցը ճապոնացի Յոսիխիտո Նիսիոկան է: