Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանը Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց 100մ ազատ ոճ մրցաձևում․ ՀԺ

Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանը Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց 100մ ազատ ոճ մրցաձևում․ ՀԺ
Սպորտ
15:14, 27 июль 2021
Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր իր մեկնարկն ունեցավ լողորդ Արթուր Բարսեղյանը: Նա հանդես եկավ 100մ ազատ ոճ մրցաձևում և իր մրցահերթում 8 մարզիկների պայքարում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ 49.78 վայրկյան արդյունքով:

Այդ արդյունքը թույլ չտվեց Բարսեղյանին հաղթահարել նախնական փուլի արգելքը և դուրս գալ կիսաեզրափակիչ: Բարսեղյանի արդյունքը մեկնարկի դուրս եկած 70 մարզիկների մեջ 38-րդն էր: Կիսաեզրափակիչ են դուրս եկել 16 լողորդները:

Այնուամենայնիվ, Բարսեղյանի ելույթը միայն դրական կարելի է գնահատել: Նա անձնական ռեկորդ սահմանեց այս մրցաձևում՝ բարելավելով նախկին արդյունքը 0.20 վայրկյանով: Նա նաև թարմացրեց իրեն իսկ պատկանող Հայաստանի ռեկորդը:

Աղբյուր՝ Հայկական ժամանակ