Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըմբիշ Մեժլում Մեժլումյանը դարձել է Մ23 տարեկանների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Ըմբիշ Մեժլում Մեժլումյանը դարձել է Մ23 տարեկանների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Սպորտ
21:36, 24 октябрь 2023

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մեժլում Մեժլումյանը դարձավ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնության 61 կգ քաշում Մեժլում Մեժլումյանը առավելության հասավ բրոնզե մեդալի համար գոտեմարտում: 


Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը դուրս է եկել եզրափակիչ, իսկ Սերգեյ Սարգսյանը ևս կպայքարի բրոնզե մեդալի համար: Գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 25-ին: