Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըմբիշ Մանվել Խնձրցյանը դարձել է Մ23 տարեկանների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

Ըմբիշ Մանվել Խնձրցյանը դարձել է Մ23 տարեկանների ԱԱ-ի արծաթե մեդալակիր
Սպորտ
21:56, 25 октябрь 2023
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը դարձել է աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր:

Ալբանական Տիրանա քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնության 57 կգ քաշային կարգի եզրափակիչում Խնձրցյանն ուժերը չափեց ռուս մարզիկի հետ և զիջեց` դառնալով արծաթե մեդալակիր:

Նախօրեին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մեժլում Մեժլումյանը դարձավ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: