Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Պետրակովը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Սպորտ
19:22, 09 ноябрь 2023
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի խմբային փուլի վերջին երկու տուրերի Հայաստան - Ուելս և Խորվաթիա - Հայաստան հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը. այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

 Դարպասապահներ
 Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ»
 Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
 Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
 Պաշտպաններ
 Վարազդատ Հարոյան - «Աստանա» (Ղազախստան)
 Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
 Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
 Նաիր Թիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
 Անդրե Չալըշըր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
 Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
 Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
 Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
 Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
 Ալբերտ Խաչումյան - ԲԿՄԱ
 Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
 Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
 Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
 Լուկաս Սելարայան - «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)
 Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
 Էդգար Սևիկյան - «Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
 Արթուր Սերոբյան - «Կասա Պիա» (Պորտուգալիա)
 Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
 Արտակ Դաշյան - «Փյունիկ»
 Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» 
 Արթուր Միրանյան – «Նոա»
 Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)
 Հրանտ-Լեոն Ռանոս - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)
 Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը հանդիպումներին նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: