Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է եւ օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալակիր

Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է եւ օլիմպիական խաղերի առնվազն բրոնզե մեդալակիր
Սպորտ
11:19, 03 август 2021
Գյումրեցի բռնցքամարտիկ, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը փայլուն հաղթանակ տարավ Տոկիո 2020 ամառային 32-րդ օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում:

Օլիմպիականը բոլոր հինգ մրցավարների որոշմամբ ստահ հաղթանակ տարավ ուզբեկ Էլնուր Աբդուռահիմովի նկատմամբ ու պայքարը կշարունակի կիսաեզրափակիչ փուլում, իսկ դա նշանակում է, որ Բաչկովն իր ու Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի համար ապահովել է առնվազն օլիմպիական բրոնզե մեդալ:

Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի նախավերջին մենամարտում Հովհաննես Բաչկովն ուժերը չափելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կեյշոն Դեւիսի հետ: