Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուսաննա Գաբոյանը դարձավ Հայաստանի չեմպիոն, Գաբուզյանը պոկվեց Փաշիկյանից

Սուսաննա Գաբոյանը դարձավ Հայաստանի չեմպիոն, Գաբուզյանը պոկվեց Փաշիկյանից
Սպորտ
21:11, 25 февраль 2021
Երևանի շախմատի տանը ավարտվեց շախմատի կանանց Հայաստանի 76-րդ առաջնությունը: Այն անակնկալ ավարտ ունեցավ:

Վերջին տուրում միանձնյա առաջատար և ռեյտինգ-ֆավորիտ, Հայաստանի քառակի չեմպիոն Մարիա Գևորգյանը սպիտակներով պարտվեց Սիրանույշ Ղուկասյանին: Իսկ ահա նրանից կես միավորով հետ մնացող Սուսաննա Գաբոյանը սպիտակներով պարտության մատնեց Վերոնիկա Խաչատրյանին, և, վաստակելով 6.5 միավոր, դարձավ Հայաստանի չեմպիոն: Իսկ Գևորգյանը մնաց 6 միավորով և 2-3-րդ տեղերը կիսեց Մարիամ Մկրտչյանի հետ:

Վերջինս եզրափակիչ՝ 9-րդ տուրում սպիտակներով պարտության մատնեց Մարիամ Ավետիսյանին: Լրացուցիչ ցուցանիշներով երկրորդ տեղը զբաղեցրեց Ավետիսյանը, իսկ Գևորգյանը ստիպված էր բավարարվել բրոնզե մեդալով:
 
Նշենք, որ վանաձորցի Սուսաննա Գաբոյանը երկրորդ անգամ է նվաճում Հայաստանի չեմպիոնի կոչումը: Նախորդ անգամ նա ոսկե մեդալակիր էր դարձել 2015թ.-ին: