Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՍԺ-ն հերքում է, որ պայմանագիր է կնքել Մեսսիի հետ

ՊՍԺ-ն հերքում է, որ պայմանագիր է կնքել Մեսսիի հետ
Սպորտ
16:22, 07 август 2021
ՊՍԺ-ն դեռ համաձայնության չի եկել հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, տեղեկացնում է Goal.com-ը՝ փարիզյան ակումբի մամուլի ծառայությանը հղում անելով. փոխանցում է armsport-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին և ՊՍԺ-ն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել գործարքի շուրջ:

ՊՍԺ-ն հայտնում է, որ դա կեղծ տեղեկություն է, և պայմանգիրը դեռ չի կնքվել:

Ավելի վաղ ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ-Թանիի եղբայր Խալիֆա Բեն Համադ Ալ-Թանին հայտարարել է արգենտինացի Լիոնել Մեսսիի հետ բանակցությունների ավարտի մասին: Մանրամասներն՝ այստեղ։