Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոկիոյում մարեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը

Տոկիոյում մարեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
Սպորտ
23:29, 08 август 2021
Տոկիոյում ավարտվեցին 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը:  Փակման արարողությունն սկսեց պատվիրակությունների մուտքով, որտեղ Հայաստանի դրոշակակիրը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր:
Տոկիո-2020-ի փակման արարողությունը լի էր երաժշտական դադարներով և փոքրիկ ներկայացումներով: Փակման արարողություն ընթացքում պարգևատրվեցին Մարաթոնյան վազքի կանանց և տղամարդկանց մրցաշարի գաղթողները: Պարգևատրությունը կատարեցին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և այլոք: Մարաթոնյան վազքում հաղթողները Քենիայի ներկայացուցիչներն էին:

Հատուկ տեսանյութով ներկայացվեց խաղերի կամավորների աշխատանքը, որոնց մեծամասնությունը հենց Ճապոնիայից էին. այլ երկրներից կամավորները քիչ էին՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով:

Փակման պաշտոնական արարողության եզրափակիչ մասում Տոկիոյի քաղաքապետը Օլիմպիական խաղերի դրոշը փոխանցեց Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ հաջորդ խաղերը հյուրընկալող քաղաքի ղեկավարին:
«Տոկիոյի Օլիմպիական խաղերը հույսի և խաղաղության խաղերն էին: Շնորհակալություն Տոկիո, շնորհակալություն Ճապոնիա: Առանձնակի շնորհակալություն կամավորներին»,- ասաց ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
Փակման արարողությունը եզրափակվեց կրակի մարման արարողությամբ: