Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ալաշկերտ»-ը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում է. հաջորդ մրցակիցը Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմն է

«Ալաշկերտ»-ը Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում է. հաջորդ մրցակիցը Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմն է
Սպորտ
21:50, 12 август 2021
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 3-րդ տուրի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալել էր Ղազախստանի չեմպիոն «Կայրաթ»-ին: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0:

Թիմերը բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը: «Ալաշկերտ»-ը նույնիսկ հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը, սակայն խաղից դուրս վիճակ կար:

Թիմերը փոխադարձաբար գրոհում էին՝ փորձելով գտնել միմյանց դարպասը տանող ամենախոցելի օղակը: Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ն օգտագործեց իր արագ հակագրոհը և 43-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Ժոզե Էմբալոն:
«Կայրաթ»-ից երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Առաջին խաղակեսի առաջին  ավելացված րոպեին գոլի հեղինակ դարձավ Աիբոլ Աբիկեն: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվով: