Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկների կազմը հայտնի է

Ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկների կազմը հայտնի է
Սպորտ
10:50, 13 август 2021
Ռուսական Ուֆա քաղաքում կայանալիք ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկների կազմը հայտնի է:

Aյս մասին հաղորդում է ֆեդերացիան: Ազատ ոճում Հայաստանը կներկայացնեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Դավիթ Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Արմեն Մուսիկյանը (74 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Լյովա Գևորգյանը (125 կգ), իսկ հունա-հռոմեական ոճում` Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գևորգ Սուքիասյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Վիգեն Նազարյան (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ), Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

Երիտասարդական ԱԱ-ն կկայանա 16-22-ը: