Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արաս Օզբիլիսը կներկայացնի հայկական ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը

Արաս Օզբիլիսը կներկայացնի հայկական ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը
Սպորտ
23:00, 08 декабрь 2023
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը դեկտեմբերի 11-ին կհանդիպի լրագրողների հետ։

Օրեր առաջ կարիերան ավարտելու մասին հայտարարած 33-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հայտնել է, որ ասուլիսի ընթացքում կանդրադառնա ոլորտի արդի խնդիրներին ու մարտահրավերներին, ֆուտբոլի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին, կներկայացնի հայկական ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը, ռազմավարությունը և նպատակները։