Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էլինա Դանիելյանը շարունակում է կես միավոր զիջել առաջատարին

Էլինա Դանիելյանը շարունակում է կես միավոր զիջել առաջատարին
Սպորտ
22:41, 17 август 2021
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հաղթանակով է ավարտել պարտիան Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում:

շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Դանիելյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Բոդնարուկին և այժմ 6,5 միավոր ունի: Նա առաջատարին զիջում է կես միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Աննա Սարգսյանն ունի 5,5 միավոր, Լիլիթ Մկրտչյանը` 5:
Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է 3 տուր:

Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում են29 երկրների 117 շախմատիստուհիներ։ Մրցաշարի մասնակիցների թվում են 5 գրոսմայստեր, 22 կանանցգրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։

Մրցաշարում Հայաստանըներկայացնում են գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանցգրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետներ ՍուսաննաԳաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։