Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԳՄՍ-ում տեղյակ չեն՝ ինչ խոստումների մասին է խոսում շախմատիստ Լևոն Արոնյանը

ԿԳՄՍ-ում տեղյակ չեն՝ ինչ խոստումների մասին է խոսում շախմատիստ Լևոն Արոնյանը
Սպորտ
15:19, 26 февраль 2021
Այսօր շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ հեռանում է երկրից, և որ Հայաստանի կառավարությունը մի քանի տարի է իր խոստումը չի կատարում։ 

Թե ի՞նչ խոստման մասին է խոսքը, Արոնյանը այդպես էլ չի մանրամասնում։ 

Փորձեցինք այս մասին տեղեկություն ստանալ ԿԳՍՄ նախարարությունից, որտեղից մեզ ասացին, որ տեղյակ չեն՝ ինչ խոստման մասին է խոսքը․ «Երբ պարոն Արոնյանը կբացի իր միտքը, թե ովքեր և ինչ խոստումներ են տվել նրան, այդ ժամանակ կմեկնաբանենք։ Ինքը նախարարությունը, ըստ փաստաթղթերի, որևէ պարտավորություն չունի, իսկ թե ո՞վ և ի՞նչ խոստումներ է նրան տվել, թող ինքը ասի, որ մենք կարողանանք հստակ մեկնաբանել»։

Այս մասով Արոնյանն իր հայտարարության մեջ  գրել էր․ «Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է։

Կարևոր է նշել, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը և տարիներ շարունակ ցուցաբերած կարևոր աջակցությունը: 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց»։

Սյուզի Սիրականյան