Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանցի մարզիկները 7 օրում 18 մեդալ նվաճեցին

Հայաստանցի մարզիկները 7 օրում 18 մեդալ նվաճեցին
Սպորտ
22:43, 20 февраль 2024

Վերջին 7 օրվա ընթացքում հայաստանցի մարզիկները օլիմպիական 3 մարզաձևերում նվաճեցին 9 ոսկե, 4 արծաթե և 5  բրոնզե մեդալ։
Փետրվարի 13-ին հաղթարշավի սկիզբը դրեց հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ոսկե մեդալ նվաճեց նաև լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ Մանվել Խաչատրյանը արժանացավ բրոնզե մեդալի։
Ազատ ոճային ըմբիշներից Եվրոպայի չեմպիոն դարձան Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը, իսկ Մեժլում Մեժլումյանը դարձավ երրորդ մրցանակակիր։

Մարմնարարզության Հայաստանի հավաքականից Վահագն Դավթյանն Աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալակիր դարձավ, իսկ Արթուր Դավթյանը նվաճեց հերթական ոսկին։

Եվ վերջապես, ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ տարին անընդմեջ մեդալների հաշվարկում Եվրոպայում գրավելով առաջին հորիզոնականը մեր երկրին պարգևեց 10 մեդալ։ Չեմպիոն հռչակվեցին Գոռ Սահակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Հակոբ Մկրտչյանը և Վարազդատ Լալայանը։ Արծաթ մեդալ նվաճեցին Դավիթ Հովհաննիսյանը, Գարիկ Կարապետյանը և Սիմոն Մարտիրոսյանը, իսկ Ռաֆիկ Հարությունյանը, Սամվել Գասպարյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը դարձալ բրոնզե մեդալակիր։ 
Փաստորեն, մեկ շաբաթում մեր մարզիկները Հայաստանին պարգևեցին 18 մեդալ, ինչը փայլուն արդյունք է։