Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոակին Կապառոսը հրապարակել է Հս․Մակեդոնիա – Հայաստան խաղի հայտացուցակը

Խոակին Կապառոսը հրապարակել է Հս․Մակեդոնիա – Հայաստան խաղի հայտացուցակը
Սպորտ
13:58, 02 сентябрь 2021
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն 23 ֆուտբոլիստների անունները, որոնք կհայտավորվեն այսօր կայանալիք Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան խաղին։

Հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից ցուցակում չեն ընդգրկվել դարպասապահ Արսեն Բեգլարյանն ու կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը։ Իսկ ահա թիմի առանցքային պաշտպան Վարազդատ Հարոյանը, կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը հանդիպումը բաց կթողնեն որակազրկման պատճառով (նախորդ խաղերում 2-ական դեղին քարտ են ստացել)։

Հիշեցնենք, որ 2022թ աշխարհի առաջնության Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան խաղը կմեկնարկի ժամը 22։45-ին։