Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ նպատակով է Ռոնալդուի հյուրանոցային մահճակալը հանվելու աճուրդի. հայտնի է մեկնարկային գինը

Ի՞նչ նպատակով է Ռոնալդուի հյուրանոցային մահճակալը հանվելու աճուրդի. հայտնի է մեկնարկային գինը
Սպորտ
22:51, 03 апрель 2024
Սլովենիայի հյուրանոցներից մեկը որոշել է աճուրդի հանել Կրիշտիանու Ռոնալդուի մահճակալը այն բանից հետո, երբ նա անցյալ շաբաթ այցելել էր Լյուբլյանա։

Նախորդ շաբաթ Ռոնալդուն մեկնել է Սլովենիայի մայրաքաղաք՝ ընկերական հանդիպման համար։ Նա մնացել էր Գրանդ Պլազա հյուրանոցում Պորտուգալիայի հավաքականի մյուս անդամների հետ։ Ռոնալդուի մամուլի խոսնակը հաստատել է, որ մահճակալը աճուրդի կհանվի՝ բարեգործական նպատակով:

«Քանի որ սա բավականին յուրահատուկ իրադարձություն էր, մենք որոշեցինք պատրաստել անակնկալ, որին կարող են մասնակցել բոլոր երկրպագուները»,- հայտարարել են հյուրանոցից, պարզաբանելով, որ չգիտեն, թե երբ կրկին հնարավորություն կունենան հյուրընկալել Ռոնալդուին Սլովենիայում։

Մեկնարկային սակագինը կսահմանվի 5000 եվրո (4300 ֆունտ), իսկ հյուրանոցը կհամագործակցի POP TV մեդիա ընկերության հետ մահճակալի լավագույն արժեքը հայտարարելու համար: