Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱ-2022. Հայաստանի հավաքականն առաջին կեսից հետո հաղթում է Լիխտենշտեյնին

ԱԱ-2022. Հայաստանի հավաքականն առաջին կեսից հետո հաղթում է Լիխտենշտեյնին
Սպորտ
21:03, 08 сентябрь 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունել է Լիխտենշտեյնին։ Խաղի առաջին կեսում մեր թիմը շատ ակտիվ էր գործում, բայց մրցակցի դարպասին ուղղված բազում հարվածները գոլերի չէին վերածվում. գրում է armsport-ը:

Այդ ընթացքում մի քանի անգամ մրցակիցն էլ հայտնվեց մեր կիսադաշտում, բայց դրանք այնքան էլ լուրջ գրոհներ չէին և հաշիվը դրանցից հետո ևս չբացվեց։

42-րդ րոպեին մրցակցի խաղացողը կանոնները խախտեց Հենրիխ Մխիթարյանի դեմ պայքարում։ Նշանակված տուգանային հարվածն իրացնելու մոտեցավ Տիգրան Բարսեղյանը, բայց շեղ հարվածեց։ Առաջին կեսի վերջին րոպեին մրցակիցը կրկին խախտեց կանոնները Մխիթարյանի հետ պայքարում, մրցավարը  VAR համակարգի օգնությանը դիմելուց հետո 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին։ Գնդակին մոտեցավ Հենրիխ Մխիթարյանն ու գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով մեր թիմին։

Այսպիսով, մեր հավաքականն ընդմիջման է գնում հաղթողի կարգավիճակով։