Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1

Սպորտ
Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնին:
Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:Հիշեցնենք, որ խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, նա 11 մետրանոց հարվածով գրավեց հակառակորդի դարպասը:
Երկրորդ խաղակեսին հաշիվը հավասարվեց. գոլի հեղինակ դարձավ Նոահ Ֆրիկը։
Նշենք, որ Մեր հավաքականի հաջորդ խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին. մրցակիցը Իսլանդիայի հավաքականն է։
Մեր հավաքականը վաստակած 11 միավորով մնաց երկրորդ տեղում, իսկ Լիխտենշտեյնն առաջին միավորը վաստակեց մրցաշարում՝ մնալով վերջինը խմբում։