Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն արդեն 12 մեդալ է նվաճել ԱՊՀ խաղերում

Հայաստանն արդեն 12 մեդալ է նվաճել ԱՊՀ խաղերում
Սպորտ
23:01, 09 сентябрь 2021
Կազանում շարունակվող ԱՊՀ առաջին խաղերի հերթական օրը հայ մարզիկները նվաճել են 3 մեդալ՝ 1 արծաթե և 2 բրոնզե: Արծաթե մեդալը հրաձգություն մարզաձևի, 10 մետր օդամղիչ հրացան մրցաձևում նվաճել է Հայկ Բաբայանը:

Վերջինս խոցել է 623.1 միավոր և երկրորդ տեղով անցել եզրափակիչ, որտեղ պահպանել է դիրքերն ու գրավել երկրորդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականին ևս երկու բրոնզե մեդալ են բերել մուայթայ մարզաձևի ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը և 63.5 կգ քաշային Լյուսի Տեր-Դավթյանը:

Հայաստանի հավաքականն այս պահին ունի 12 մեդալ՝ 5 արծաթե և 7 բրոնզե: Հիշեցնենք, որ Հայաստանից Կազան է մեկնել 54 մարզիկ: