Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օլիմպիական խաղերում 1-ին տեղը գրաված մարզիկները կստանան 25 մլն դրամ՝ գործող 20 մլն-ի փոխարեն. ԿԳՄՍ նախարար

Օլիմպիական խաղերում 1-ին տեղը գրաված մարզիկները կստանան 25 մլն դրամ՝ գործող 20 մլն-ի փոխարեն. ԿԳՄՍ նախարար
Սպորտ
12:01, 16 сентябрь 2021
Առաջարկվում է Օլիմպիական խաղերում չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների ու մարզիչների և բժիշկների տարեվերջյան պարգևատրումների գումարներն ավելացնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: 

«Օլիմպիական խաղերում առաջին տեղը գրաված մարզիկները, գործող 20 մլն դրամի փոխարեն, կստանան 25 մլն դրամ, ազգային հավաքականի թիմի և մարզիկի անձնական մարզիչը կստանան 12 մլն 500 հազար դրամ՝ գործող 10 մլն-ի փոխարեն, երկրորդ մարզիչը և բժիշկը կստանան 5 մլն դրամ՝ 4 մլն-ի փոխարեն»,- նշեց նախարարը:

Դումանյանի խոսքով՝ նախագիծը կազմվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա. «Սա մեր մարզիկներին կոգևորի և կտանի հետագա նվաճումների»: