Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է Իսպանիա մեկնող շախմատի Հայաստանի կանանց հավաքականի կազմը

Հայտնի է Իսպանիա մեկնող շախմատի Հայաստանի կանանց հավաքականի կազմը
Սպորտ
20:27, 18 сентябрь 2021
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է սեպտեմբերի 26-ին իսպանական Սիտժես քաղաքում մեկնարկելիք շախմատի կանանց թիմային առաջնության մասնակիցների կազմերը:

Հայաստանի շախմատի կանանց հավաքականն այդ մրցաշարում հանդես կգա այսպիսի կազմով.

  1. Էլինա Դանիելյան
  2. Աննա Սարգսյան
  3. Լիլիթ Մկրտչյան
  4. Սուսաննա Գաբոյան
  5. Սիրանուշ Ղուկասյան
Մարզիչ` Զավեն Անդրիասյան

Աշխարհի առաջնությունն այս անգամ կանցկացվի նոր մրցակարգով: 12 մասնակից հավաքականները սկզբում կբաժանվեն երկու ենթախմբերի: Դրանցում առաջին չորս տեղերը գրաված թիմերը կմտնեն փլեյ-օֆֆ և կշարունակեն պայքարը չեմպիոնի կոչման համար: պարտիաները կանցկացվեն 45+10 ժամակարգով:

Հայաստանից բացի առաջնությանը մասնակցելու իրավունք են նվաճել նաև Ֆրանսիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Իսպանիան, Գերմանիան, Լեհաստանը, Ուկրաինան և Ամերիկայի հավաքականը։