Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է ձմեռային օլիմպիական խաղերի կարգախոսը. հայ գեղասահորդները սկսում են ուղեգրերի համար պայքարը

Հայտնի է ձմեռային օլիմպիական խաղերի կարգախոսը. հայ գեղասահորդները սկսում են ուղեգրերի համար պայքարը
Սպորտ
12:26, 23 сентябрь 2021
2022թ. Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է մրցումների կարգախոսը. «Միասին հանուն ընդհանուր ապագայի»:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, այն ընտրված է կորոնավիրուսի համավարակի արձագանքի համատեքստում:

Ընտրության համար առաջարկվել է  79 տարբերակ: «Միասին հանուն ընդհանուր ապագայի»  կարգախոսը նախաձեռնության և գործողությունների ծրագիր է, որն ընդհանուր նպատակ է հետապնդում` միասնական աշխատանք լավ ապագայի համար:

Ձմեռային օլիմպիական խաղերը կմեկնարկի 2022թ. փետրվարի 4 –ին: Պեկինում խաղարկվելու է մեդալների 109 հավաքածու: Հայաստանն առայժմ օլիմպիական ուղեգիր չունի: Նախորդ, 2018թ օլիմպիական խաղերում մեր հանրապետությունը ներկայացրել են երեք մարզիկներ` մեկ լեռնադահուկորդ, երկու` դահուկորդ:

Հավելենք, որ Հայաստանի գեղասահորդները այսօրվանից կմասնակցեն գերմանական Օբերստդորֆ քաղաքում անկացվող վարկանիշային մրցաշարին: Առաջին մրցասպարեզ կմտնի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը, ապա Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը, իսկ վերջում մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: