Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի հետ

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի հետ
Սպորտ
16:30, 27 сентябрь 2021
Իսպանիայի Սիտժես քաղաքում այսօր կմեկնարկի կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:

Հայաստանի ընտրանին, որը հանդես կգա Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Սուսաննա Գաբոյան, Սիրանուշ Ղուկասյան կազմով, ընդգրկվել է նախնական Ա խմբում: Նրա մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իսպանիայի և Ադրբեջանի հավաքականները։

Մյուս՝ Բ խմբում, ընդգրկված են Ուկրաինան, Ղազախստանը, Վրաստանը, Գերմանիան, Լեհաստանը և ՖԻԴԵ-Ամերիկան։ Թիմերը նախ շրջանաձև մրցակարգով կխաղան միմյանց հետ: Երկու խմբերի առաջատար չորս թիմերը կմտնեն փլեյ-օֆֆ և պայքարը կշարունակեն արագ շախմատի կանոններով, նոկաուտ մրցակարգով։

Սեպտեմբերի 30-ին կկայանան քառորդ եզրափակիչ հանդիպումները, հոկտեմբերի 1-ին՝ կիսաեզրափակիչները, հոկտեմբերի 2-ին՝ եզրափակիչը: Այսօր նախատեսված 1-ին և 2-րդ տուրերում Հայաստանի ընտրանին կհանդիպի Ֆրանսիայի և Ադրբեջանի հետ։