Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արարատը» սեփական դաշտում պարտվեց «Փյունիկին»

«Արարատը» սեփական դաշտում պարտվեց «Փյունիկին»
Սպորտ
23:03, 27 сентябрь 2021
VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խաղում Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Փյունիկին»:

Խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով: Միակ գոլը 26-րդ րոպեին խփեց վենեսուելացի Խոսե Կարաբալյոն:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 14 միավոր և հավասարվեց 3-րդ տեղում գտնվող «Սևանին»: «Արարատը» չնայած երկրորդ պարտությունը կրեց առաջնությունում, սակայն թիմը 18 միավորով շարունակում է մնալ 2-րդ հորիզոնականում: