Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արսեն Հարությունյանը դարձավ 61 կիլոգրամ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Արսեն Հարությունյանը դարձավ 61 կիլոգրամ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ
23:39, 03 октябрь 2021
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ 61 կիլոգրամ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը մրցեց Հնդկաստանից Ռավինադեր Ռավինադերի հետ և հաղթեց 10:0 հաշվով: 

Արսեն Հարությունյանը Եվրոպայի 2019 թվականի առաջնության չեմպիոն է, 2020 թվականի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր: