Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սամվել Տեր-Սահակյանը ծաղկաձորյան շախմատային մրցաշարի առաջատարն է

Սամվել Տեր-Սահակյանը ծաղկաձորյան շախմատային մրցաշարի առաջատարն է
Սպորտ
11:38, 08 октябрь 2021
Ծաղկաձորում ընթացող Chess Mood միջազգային մրցաշարի առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տեր-Սահակյանը խաղացված 4 տուրերից հետո չունի ոչ մի պարտություն, 4 հնարավորից վաստակել է 4 միավոր: 3,5-ական միավոր ունեն 5 շախմատիստ:  Առաջատարների շարքում են Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Դավիթ Շահինյանը և Լևոն Բաբուջյանը:

Մրցաշարին մասնակցում են ավելի քան 200 շախմատիստներ 11 երկրից, այդ թվում՝ 25 միջազգային գրոսմայստերներ, 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: