Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի 15 բռնցքամարտիկ կմասնակցի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը

Հայաստանի 15 բռնցքամարտիկ կմասնակցի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը
Սպորտ
22:18, 11 октябрь 2021
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 12-ին կմեկնի Չեռնոգորիայի Բուդվա քաղաք, որտեղ hոկտեմբերի 13-24-ը կայանալու է Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
 
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր ընտրանին մրցավայր է մեկնելու 15 մարզիկով: Ահա նրանք.

 Տղաներ

48 կգ քաշային կարգ` Թովմասյան Թումաս
51 կգ` Սահակյան Հենրիկ
54 կգ` Ռուբենյան Սուրեն
57 կգ` Պետրոսյան Մանվել
60 կգ` Իսրայելյան Էրիկ
63,5 կգ` Հակոբկոխյան Հարություն
67 կգ` Զախարյան Նարեկ
71 կգ` Բալագոզյան Կարապետ
75 կգ` Համբարյան Սուրիկ
86 կգ` Ճղրիկյան Հենրիկ
92 կգ` Մխիթարյան Անուշավան
+92 կգ` Փափազյան Հովհաննես
 
Աղջիկներ
52 կգ` Դոխոլյան Արևիկ
60 կգ` Քոչարյան Էլիդա
63 կգ` Հարությունյան Սոնա