Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի պատանի սամբիստները 6 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Հայաստանի պատանի սամբիստները 6 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Սպորտ
16:22, 18 октябрь 2021
Հայաստանի սամբիստները 6 մեդալ են նվաճել Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Պատանիների մրցաշարում հաղթող է ճանաչվել և չեմպիոն հռչակվել 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը: 98 կգ քաշային Գրիգոր Բեկնազարյանը գրավել է 2-րդ, իսկ 58 կգ քաշային Աշիկ Անդրեյանը՝ 3-րդ տեղը:

Երիտասարդների պայքարում ծանրքաշային Դավիթ Հարությունյանը արժանացել է արծաթե մեդալի: Իրենց քաշային կարգերում 3-րդ տեղ են գրավել Դավիթ Հովսեփյանը (58 կգ) և Գոռ Հարությունյանը (88 կգ):