Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համբարձում Հակոբյանը նոկաուտով պարտվեց մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Համբարձում Հակոբյանը նոկաուտով պարտվեց մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Սպորտ
20:45, 30 октябрь 2021
Հայաստանի բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության առաջին մենամարտում պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:

Այսօր մեր 80 կգ քաշային մարզիկը 1/6 եզրափակիչում հանդիպեց Ռուսաստանը ներկայացնող Սավելի Սադոմայի հետ։ Երկրորդ ռաունդում Համբարձում Հակոբյանը հայտնվեց նոկաուտում և չկարողացավ շարունակել մարտը:

Այսօր հանդես կգան նաև 48 կգ քաշային Սեյրան Յեղիկյանը և 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որոնք ուժերը կչափեն համապատասխանաբար ղրղըզ Միրլան Տուրկբայի և ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ։