Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը դուրս մնաց աշխարհի առաջնությունից

Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը դուրս մնաց աշխարհի առաջնությունից
Սպորտ
22:50, 01 ноябрь 2021
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից Արթուր Բազեյանը լքեց պայքարն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 57 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում  Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը մրցեց կուբացի Օվսել Գարիսա Կաբալերոյի հետ և զիջեց  0:5 հաշվով:

Ավելի վաղ` 60 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը մրցել էր Ֆրանսիայից Սոֆիանե Օումիհեի հետ: Երրորդ ռաունդում Տոնականյանը ձեռքի վնասվածք էր ստացել և չի շարունակել պայքարը: 71 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչում Արման Դարչինյանը մենամարտել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Օբեդ Բարտիեի հետ և զիջել 1:4 հաշվով: