Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի Դաշնությանում տեղի է ունեցել «OLIMPIC SOCHI 2021» մրցաշարը, որտեղ 8 սաներից 7-ը գրավել են պատվավոր առաջին հորիզոնականներ

Ռուսաստանի Դաշնությանում տեղի է ունեցել «OLIMPIC SOCHI 2021» մրցաշարը, որտեղ 8 սաներից 7-ը գրավել են պատվավոր առաջին հորիզոնականներ
Սպորտ
17:53, 10 ноябрь 2021
Սեպտեմբերի 23-27-ը Ռուսաստանի Դաշնության Տուապսե քաղաքում տեղի է ունեցել «OLIMPIC SOCHI 2021» մրցաշարը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի  8 սաներ՝ Վաչե Կարոյանը (8տ.՝ 1-ին տեղ), Նարեկ Նշանյանը (9տ.՝ 1-ին տեղ), Հենրիկ Ավետիսյանը (12տ.՝ 1-ին տեղ), Էրիկ Մելքոնյանը (15տ.՝ 1-ին տեղ), Սերգեյ Ասրյանը (17տ.՝ 1-ին տեղ), Նարեկ Գևորգյանը (24տ.՝ 1-ին տեղ), Երեմեյ Ուվարովը (13տ.՝ 1-ին տեղ)  և Լևոն Կարապետյանը (12տ.՝ 2-րդ տեղ):

8 սաներից 7-ը գրավել են պատվավոր առաջին հորիզոնականներ, իսկ  1-ը` երկրորդ:

Այսօր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը և «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ «Երևան» մասնաճյուղի տնօրեն Հարություն Դարբինյանը մրցանակներ հանձնեցին վարչական շրջանի պատվավոր տեղեր գրաված սաներին:

Վարչական շրջանի ղեկավարը շնորհավորեց հաղթողներին, մաղթեց նորանոր հաջողություններ: