Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստները չեն ժամանի Երևան

Գերմանիայի հավաքականի առանցքային ֆուտբոլիստները չեն ժամանի Երևան
Սպորտ
17:33, 13 ноябрь 2021
Ֆուտբոլի 2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Գերմանիայի ընտրանին Երևան կժամանի առանց հինգ առանցքային ֆուտբոլիստների:

Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հավաքականի ավագ, դարպասապահ Մանուել Նոյերին և հարձակվող Մարկո Ռոյսին թիմի գլխավոր մարզիչը հանգիստ է տվել:

Անտոնիո Ռյուդիգերն որակազրկվել է 2-րդ դեղին քարտ ստանալու համար, իսկ ահա Ջուլիան Դրաքսլերը ր Լեոն Գորեցկան վնասվածքե են ստացել Լիխտենշտայնի հետ վերջին խաղում և նույնպես դուրս են մնացել թիմի կազմից:

Այդպիսով, Գերմանիայի հավաքականը Հայաստան կժամանի 19 ֆուտբոլիստով, որոնցից երեքը դարպասապահ են: Հայաստան – Գերմանիա ընտրական հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին, Երևանում: