Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող հանձնաժողով

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող հանձնաժողով
Սպորտ
19:47, 18 ноябрь 2021
2022 թվականի մայիսի 21-31-ը Երևան քաղաքում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը: Հանձնաժողով ստեղծելու որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հանձնաժողովի ղեկավարն է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: Հանձնաժողովում են ընդգրկված նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը, Երևանի փոխքաղաքապետը, ինչպես նաև մի շարք այլ գերատեսչություններից ներկայացուցիչներ: