Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեսսին Բարսելոնային չի ընդգրկել Չեմպիոնների լիգայի ֆավորիտների ցուցակում

Մեսսին Բարսելոնային չի ընդգրկել Չեմպիոնների լիգայի ֆավորիտների ցուցակում
Սպորտ
21:41, 23 ноябрь 2021
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ՉԼ-ում տիտղոսի պայքարի մասին. գրում է armsport.am-ը:

-Դուք, Նեյմարը, Մբապեն և մյուսները.. Կարելի՞ է այսքանից հետո ընդհանրապես մտածել, որ ՊՍԺ-ն ֆավորիտ չէ:

-Բոլորն ասում են, որ մենք ֆավորիտ ենք: Ես չեմ հերքի, որ անուններով մենք ֆավորիտներից մեկն ենք, բայց մեզ հարկավոր է դառնալ իրապես ուժեղ թիմ:

Պետք է ավելի խաղակցված լինենք, ունենք շատ լավ ֆուտբոլիստներ, բայց միակ ֆավորիտը չենք: Չեմպիոնների լիգան շատ բարդ մրցաշար է: Այստեղ լավագույն ակումբներն են:

-Ո՞ր թիմերին եք համարում ֆավորիտ:

-«Լիվերպուլը» հիանալի է խաղում: Նրանք հիշեցնում են այն «Լիվերպուլին», որը 2019-ին հաղթեց Չեմպիոնների լիգան:
Կառանձնացնեմ նաև «Մանչեսթեր Սիթիին», «Բավարիային», «Ռեալին» և «Ատլետիկոյին»,- ասել է «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիրը: