Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի քանի օր անց դուրս կգրվեմ հիվանդանոցից և կպատրաստվեմ տոներին. Պելեն դիմել է երկրպագուներին

Մի քանի օր անց դուրս կգրվեմ հիվանդանոցից և կպատրաստվեմ տոներին. Պելեն դիմել է երկրպագուներին
Սպորտ
15:48, 11 декабрь 2021
Լեգենդար ֆուտբոլիստ Պելեն օրերս հերթական անգամ առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր։

Ֆուտբոլի «արքան» հոսպիտալացվելուց հետո առաջին անգամ դիմել է երկրպագուներին․

«Ընկերներ, դուք գիտեք, որ սեպտեմբերի 30-ին իմ՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ես անցնում էի քիմիաթերապիայի կուրսեր։ Այժմ ես գտնվում եմ Ալբերտ Էնշտեյնի անվան հիվանդանոցում և ընդունում եմ 2021 թվականի վերջին կուրսը։

Ես ցանկանում էի այս ամենով կիսվել ձեզ հետ։ Ամեն դեպքում, յուրաքանչյուր փոքր հաղթանակ առիթ է՝ այն տոնելու։ Իմ առողջության հետ կապված մի անհանգստացեք, մի քանի օր անց դուրս կգրվեմ հիվանդանոցից և կպատրաստվեմ տոներին»,- այս մասին լեգենդար ֆուտբոլիստը գրել է instagram-ի իր էջում։