Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Աշխարհի առաջնությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Աշխարհի առաջնությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել
Սպորտ
22:40, 13 декабрь 2021
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Աշխարհի առաջնությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից։

Պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ Կարապետյանը գլխավերևում պահեց 167 կգ, երկրորդ մոտեցմամբ` 172 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ՝ 175 կգ ծանրաձողը՝ արժանանալով փոքր ոսկուն: Հրում վարժությունը Կարապետյանը ձախողեց՝ չկարողանալով բարձրացնել 196 կգ կշռող ծանրաձողը. նա վնասվածք ստացավ:

Վաղը Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: 96 կգ քաշում կմրցեն Դավիթ Հովհաննիսյանը և Հակոբ Մկրտչյանը՝ համապատասխանաբար B և A ենթախմբերում: