Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահացել է բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանը

Մահացել է բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանը
Սպորտ
11:43, 18 декабрь 2021
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան տեղեկացնում է, որ երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է գերծանր քաշային կարգում բռնցքամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Բագրատ Օհանյանը:
 
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան ցավակցությունն է հայտնում Օհանյանի մահվան կապակցությամբ և զորակցություն հայտնում բռնցքամարտիկի ընտանիքի անդամներին ու հարազատներին: