Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտում մրցաշար կկազմակերպվի՝ ի հիշատակ զոհված հերոսների

Ստեփանակերտում մրցաշար կկազմակերպվի՝ ի հիշատակ զոհված հերոսների
Սպորտ
18:02, 23 декабрь 2021
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, Արցախի AUFC MMA կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Յուրի Պողոսյանի անվան համար 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում տեղի կունենա MMA մարզաձևի (խառը մենամարտեր) միջազգային պրոֆեսիոնալ մրցաշար՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հերոսների:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Ultimax ֆեդերացիայի փոխնախագահ Գևորգ Սարդարյանը։

«Մրցաշարում կմենամարտեն Հայաստանի, Արցախի և Իրանի ուժեղագույն մարզիկները: Տեղի կունենա նաև գլխավոր մենամարտ՝ չեմպիոնական ոսկե գոտու համար, որին կմասնակցի Արցախի Ultimax MMA վարկածով աշխարհի չեմպիոն Արմեն Հայրապետյանը»,-նշել է Գ. Սարդարյանը։